«Հայաստանում կա բջջայինների միլիարդների ստվերային շրջանառություն, պարզ է, որ էդ միլիարդները ստացողները դրանց հարյուրավոր միլիոնները ծախսելու են լոբբինգ անելու, որ «վայ, հեսա մարդկանց անձնական տվյալները հավաքելու են»: Մենք էդ հարցում լինելու ենք հրապարակային և թափանցիկ, եթե չլինեն երաշխիքներ, որ մենք մարդկանց անձնական տվյալները չենք հավաքելու և չենք օգտագործելու, մենք էդ համատեքստում համակարգը չենք ներդնի»,-հայտարարեց Փաշինյանը: Վարչապետը նաև ասաց՝ պետությունը, թե ուզենա, տվյալների հավաքագրման լծակներ կարող է գտնել, հարցն այստեղ «միլիարդների ապօրինի շրջանառությունն է»: