Եթե այդքանը Փաշինյանը չի հասկացել, Հայաստանին նոր փորձանք է սպասվում...

Աննա Անտոնյան Փետրվար 10, 2022

Եթե այդքանը Փաշինյանը չի հասկացել, Հայաստանին նոր փորձանք է սպասվում...

Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է` երեկ հերթական անգամ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա այդպես էլ չգիտակցեց, որ դասական անհեթեթություն է դուրս տալիս։

Նախ, 2018-ից հետո Հայաստանում դեմոկրատիա չի հաստատվել. մի կարճ փուլ օխլոսի դիկտատուրա էր, հետո արդեն մեկ անձի(օխլոսապետի) դիկտատուրա:

Եվ երկրորդը` Փաշինյանը փորձում է "հայկական դեմոկրատիան" ծախել աշխարհի վրա։ Գնորդ չկա, զուր ջանքեր, ապացույցը 44-օրա պատերազմը, երբ ոչ մեկ չկանխեց "բռնապետական" Ադրբեջանի գրոհը "ժողովրդավարական" Հայաստանի դեմ։

Միջազգային հարաբերություններում մաքուր ռեալիզմ է` ոչ մի կաթիլ ռոմանտիզմ։ 

Ռեժիմների հատկանիշը երկրորդական է, առաջնայինը շահերն են, անվտանգությունը, տնտեսությունը, պետությունների "քաշային կատեգորիաները":

Եթե այդքանը Փաշինյանը չի հասկացել, Հայաստանին նոր փորձանք է սպասվում...

Գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել