Էստոնիայի նախագահը հաստատել է նոր կառավարության կազմը

Աննա Անտոնյան Ապրիլ 17, 2023

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը երկուշաբթի հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը։

Ինչպես տեղեկացրել է պետության ղեկավարը, կառավարությունում ընդգրկվել են Բարեփոխումների կուսակցության, «Էստոնիա 200» կուսակցության եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, որոնք հավաքել են ձայների առավելագույն քանակություն մարտի 5-ի խորհրդարանական ընտրություններում։

Կառավարությունը կգլխավորի Բարեփոխումների կուսակցության առաջնորդ Կայա Կալասը, որը վարչապետն էր նաեւ նախկին կառավարությունում։ Նա կդառնա կառավարության ղեկավար արդեն երրորդ անգամ։

Նախագահի կողմից կառավարության կազմի հաստատումից հետո նախարարները երկուշաբթի երդում կտան խորհրդարանում, ինչից հետո կհամարվի, որ նրանք սկսել են նախարարի իրենց գործունեությունը։

Նոր կառավարությունը կազմված կլինի 13 նախարարից՝ նախկին 15-ի փոխարեն։ Բարեփոխումների կուսակցությունը կստանա յոթ նախագահական պորտֆել, «Էստոնիա 200»-ը եւ սոցիալ-դեմոկրատները՝ երեքական։

Կոալիցիան խորհրդարանում կունենա 60 պատգամավորական մանդատ 101-ից

Կիսվել