Էստոնիան ֆիննական ընկերությունից 40 միլիոն եվրո արժողությամբ դիպուկազարկ հրացաններ կգնի

Աննա Անտոնյան Ապրիլ 27, 2023

Էստոնիայի իշխանությունները ֆիննական ընկերությունից 40 միլիոն եվրո արժողությամբ դիպուկազարկ հրացաններ կգնեն, հայտնում է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը։

ՊՆ տվյալներով՝ Էստոնիայի պաշտպանության նախարարությանն առընթեր պաշտպանական ներդրումների պետական ​​կենտրոնը պայմանագիր է կնքել ֆիննական Sako ընկերության հետ, որը Էստոնիային 40 մլն եվրո արժողությամբ 8,6 մմ դիպուկազարկ հրացաններ կմատակարարի։

Նշվում է, որ նման հրացանները լայնորեն կիրառվում են Էստոնիային հարեւան երկրներում։ Հրացանները հագեցված են օպտիկական նշանոցով, ինչպես նաեւ ձայնի խլացուցիչներով:

Կիսվել