Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա․ Ալեն Սիմոնյան

Աննա Անտոնյան Մարտ 04, 2025

Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ ու պատճառ չլինի», - ասել է նա։

Սիմոնյանը նշել է, որ ՀՀ-ն որևէ տարածքային պահանջ չունի և իր հանձն առած պարտավորություններին ու համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է, և հետևողականորեն շարունակելու է աշխատանքը՝ խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ:

«Իրադարձությունները շատ արագ են զարգանում, և կարող է մոտ օրերս շատ հետաքրքիր զարգացումներ լինեն», - ընդգծել է նա:

Կիսվել