• Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Մամուլ
  • Ժամանց

Երուսաղեմում ԱԳ նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի

Աննա Անտոնյան Օգոստոս 17, 2023

Իսրայելում գործող «Նոյյան Տապան» հայկական մշակույթի և կրթության կենտրոնի նախաձեռնությամբ այսօր Երուսաղեմում՝ Իսրայելի ԱԳՆ շենքի մոտ, տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի։

Ակցիայի մասնակիցներն Իսրայելի ղեկավարությանը կոչ են արել ազդել Ադրբեջանի վրա և դադարեցնել Արցախում հայերի էթնիկ բնաջնջման փորձը։

«2022 թվականից արցախահայությունը գտնվում է շրջափակման մեջ. չկա սնունդ, չկա դեղորայք, վառելանյութ... Եթե Իսրայել պետությունը չազդի Ադրբեջանի վրա, ապա այս մարդկանց արյունը կլինի նաև մեր երկրի խղճի վրա։ Այս ազգը, որն այժմ գտնվում է սովի և դանդաղ մահվան փուլում, աշխարհին տվեց 24 արդար մարդկանց, ովքեր փրկեցին հրեաներին՝ վտանգելով իրենց կյանքը Հոլոքոստի ժամանակ, քանի որ նրանք իրենք են անցել Ցեղասպանության սարսափների միջով (նույն ցեղասպանությունը, որը դեռևս չի ճանաչվել Իսրայելի պետության կողմից):

Եթե ​​կյանքի սրբությունն ու բարոյականությունը մեր երկրի համար դատարկ խոսքեր չեն դարձել, ապա Իսրայելը պարտավոր է միջամտել և փրկել այդ անմեղ մարդկանց կյանքը»,– մասնավորապես, նշվում է Իսրայելի ԱԳՆ ղեկավարին ուղղված նամակում, որը ակցիայի մասնակիցները մտադիր էին փոխանցել արտաքին գործերի գործակալության ղեկավարին։

Նշենք, որ ի պաշտպանություն արցախցիների ակցիան իրավապահների կողմից չի արտոնվել, ինչն ազդել է մասնակիցների թվի վրա։ Բացի այդ, Իսրայելի ԱԳՆ-ից ցուցարարների մոտ ոչ ոք դուրս չի եկել։  

Կիսվել

Որոնել

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի օրը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2026

Ֆրանսիայում խուզարկություն է անցկացվել Մարին Լը Պենի գլխավորած կուսակցության գրասենյակում

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2026

Բաքվի ախորժակը բացվել է, հիմա էլ Ամարասն են ուդիական հռչակում․ Աբրահամյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 18, 2026

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Դեսպան Արսենյանն ընդունել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2025

Հայկական կողմն ունի երեք զոհ

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2021

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի օրը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2026

Ֆրանսիայում խուզարկություն է անցկացվել Մարին Լը Պենի գլխավորած կուսակցության գրասենյակում

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2026

Բաքվի ախորժակը բացվել է, հիմա էլ Ամարասն են ուդիական հռչակում․ Աբրահամյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 18, 2026

Հայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Աննա Անտոնյան Նոյեմբեր 18, 2026

Պատգամավորի կարծիքով՝ միայն տուգանքների բարձրացմամբ խցանումների խնդիրը չի լուծվի

Աննա Անտոնյան Նոյեմբեր 17, 2026

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+37443301004
[email protected]
© 2021-2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են: politnews.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: