Երկկողմանի, տարածաշրջանային, գլոբալ հարցեր. Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցը

Աննա Անտոնյան Մարտ 24, 2025

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմանի հրատապ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի հարցերն են այսօր քննարկվել ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում։

ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ նախարարներն ընդգծել են «Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը, որը Մոսկվան բարձր է գնահատել»։

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են առաջիկա միջպետական ​​շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը։

Կիսվել