Երևանում Շենգավիթի թաղապետի և նրա եղբոր մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի. Shamshyan.com

Աննա Անտոնյան Ապրիլ 30, 2021

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արագածի փողոցի վերջնամասում՝ Ռ. Մկտրչյանի կողմից կառուցվող առանձնատան մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Ռ. Մկտրչյանի, ով եղել է իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ, և մյու կողմից՝ Խաժակ Գևորգյանի և վերջինիս ընկերոջ հետ: 

Ըստ նրա՝ վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ մասին օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեական միջավայրի  հակազդման բաժնում, որտեղ նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել