Երեւանն ու Բաքուն ընդունել են հերթական երկկողմ բանակցությունների անցկացման առաջարկը. Զախարովա

Աննա Անտոնյան Ապրիլ 12, 2023

Երեւանն ու Բաքուն ընդունել են հերթական երկկողմ բանակցությունների անցկացման առաջարկը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը չի թուլացնում ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցելուն։ «Գործընկերներն ընդունել են մեր տարածքում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը։ Ժամկետների եւ կոնկրետ միջոցառումների մասին մենք կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես համաձայնեցվի»,-ասել է Զախարովան։

Կիսվել