Երեւանի ավագանին քիչ առաջ անչափ կարեւոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց

Աննա Անտոնյան Հուլիս 13, 2021


Երեւանի ավագանին քիչ առաջ անչափ կարեւոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց: 

Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետեւ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝  անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:


Սա ըստ էության լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը: Ամբողջ որոշման հղումը՝ մեկնաբանությունում:

Հակոբ Կարապետյան

Կիսվել