«Երեկվա հավաքի մասնակիցներով կզբաղվեն հատուկ ծառայությունները». ՔՊ խմբակցության քարտուղար

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 15, 2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը նշում է.

«Գիշերվա դեպքերի մասին

Երեկ ԱԺ-ում ևս մեկ անգամ հստակ արձանագրվեց` միջանցք չենք քննարկել, չենք քննարկելու. ՀՀ ինքնիշխանությունը վեր է ամեն ինչից։
Տեղեկություններ եղան, որ բանակը անձնվիրաբար կռվում է և որոշակի հաջողություններ է արձանագրել։
Ասվեց, որ մենք կռվելու ենք մինչև վերջ մեր հայրենիքի ամեն միլիմետրի համար։

Եւ ահա, այս ամենից հետո, խեղաթյուրելով վարչապետի միտքը, սկսվեց ծրագրված մեդիատեռոր, որը ըստ նախնական սցենարի տեղափոխվեց փողոց։ Իսկ փողոցում արդեն իրար գլխի հավաքվեցին այն նույն մարդիկ, որոնք նոյեմբերի 9-ի պետական հեղաշրջման անհաջողությունից հետո ատամները սրած սպասում էին Հայաստանի նկատմամբ նոր ոտնձգության։ Եւ ոչ միայն սպասում էին, այլև հրահրում և կանչում թշնամուն։ Երեկ փողոցում իրար գլխի հավաքվեցին այն նույն մարդիկ, որոնք 44-օրյայի ժամանակ զորքին համոզում էին, որ հողերը ծախված են, այն նույն մարդիկ, որոնք ղեկավարում էին դիրքեր հետ բերած զորքին նահանջի հրաման տվող բանակի անողնաշար հրամանատարներին, այն նույն մարդիկ, որոնք ամեն ինչ արեցին, որ Շուշին ընկնի Երևանում իշխանության գալու համար։

Երեկվա հավաքի մասնակիցներով վստահաբար կզբաղվեն հատուկ ծառայությունները, իսկ առավել ակտիվների ներուժը պետք կգա առաջնագծում։
Իսկ ահա ՔՊ պատգամավորների հասցեներ հրապարակող ու գլխներից վերև թռնող որոշ արկածախնդիր ընդդիմադիր պատգամավորների կուզեմ տեսնել այսօր ԱԺ-ում, բայց նրանք, ցավոք, չեն գա, որովհետև շան պես վախենում են մեզանից»:

Կիսվել