Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

Աննա Անտոնյան Ապրիլ 08, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել քննարկված հարցերին։

Կիսվել