Էրդողանի հետ քննարկվել է Պուտինի, Թրամփի և Զելենսկու համատեղ հանդիպման հարցը

Աննա Անտոնյան Հուլիս 23, 2025

Ուկրաինական պատվիրակությունը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է Զելենսկու, Պուտինի, Թրամփի և Էրդողանի միջև համատեղ հանդիպման հարցը։ Այս մասին հայտարարել է Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Մենք նաև խոսեցինք պետությունների ղեկավարների՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱՄՆ – ի և Թուրքիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Պուտինի մակարդակով հանդիպման անհրաժեշտության մասին՝ պատերազմի ավարտի մասին իրական բանակցություններին անցնելու համար»,- գրել է նա տելեգրամյան իր ալիքում:

Կիսվել