Էներգետիկ ենթակառուցվածքները չթիրախավորելու շուրջ համաձայնության ժամկետը սպառվել է. Պեսկով

Աննա Անտոնյան Ապրիլ 18, 2025

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները 30 օրով չթիրախավորելու շուրջ համաձայնության ժամկետը սպառվել է, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ամիսը լրացել է։ Այս պահի դրությամբ Գերագույն գլխավոր հրամանատար՝ նախագահ Պուտինից այլ հանձնարարականներ չկան», - ասել է Պեսկովը։ Կարճատև հրադադարը միակ համաձայնությունն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվել էր ստանալ Ռուսաստանից՝ երեք տարի շարունակվող պատերազմը դադարեցնելուն ուղղված միջնորդական ջանքերի ընթացքում։ Պուտինը մերժել էր ԱՄՆ-Ուկրաինա համատեղ առաջարկը՝ անվերապահ և լիարժեք հրադադարի վերաբերյալ։ Կիևը շարունակաբար մեղադրել է Մոսկվային պայմանավորվածությունը խախտելու համար, պնդելով, որ չնայած համաձայնությանը ռուսական ուժերը անդադար թիրախավորել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները:

Կիսվել