Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

Աննա Անտոնյան Փետրվար 17, 2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախքան Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով Փարիզում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ արտահերթ գագաթնաժողովի մեկնարկը:

Զրույցը տևել է 20 րոպե, Ֆրանսիայի նախագահականն այլ մանրամասներ չի հայտնում։ Սպիտակ տունը դեռևս չի հաղորդել երկու առաջնորդների զրույցի մասին։

Նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ այսօր Փարիզում արտահերթ նիստ է գումարվել, որի քննարկման թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն է։ Հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Կիսվել