ԵՄ իշխանությունները ծրագրում են վերանայել 1951թ. ՄԱԿ Փախստականների մասին կոնվենցիան, որպեսզի թույլ տան ԵՄ երկրներին արտաքսել ապաստան համար մերժվածներին եւ հանցագործություն կատարած միգրանտներին:
Ըստ թերթի տվյալների՝ Բրյուսելը ներկայում մշակում է միջազգային համաձայնագրի «վերանայման ծրագիր», որն արգելում է փախստականների արտաքսումը կամ վերադարձը մի երկրի սահման, որտեղ նրանց կյանքն ու ազատությունը կարող են վտանգված լինել: ԵՄ երկրներն ավելի ու ավելի են հակված հավատալ, որ կոնվենցիան ներկա տեսքով «չի համապատասխանում իր նպատակին»։ «Հարկ է նշել, որ այդ սկզբունքները մշակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո եւ պայմանավորված են աշխարհաքաղաքական մի իրավիճակով, որը շատ տարբեր է ներկա իրավիճակից»,- նշվել է փաստաթղթում։
Համաձայնագրի դրույթները «ավելի հաճախ են կասկածի տակ ընկնում», քանի որ եվրոպական երկրները դժվարությամբ են հաղթահարում ապաստան խնդրողների հոսքը: Այս ֆոնին ԵՄ-ում աճում է անհանգստությունը, որ կոնվենցիայի դրույթները թույլ են տալիս ստորագրող երկրներին սահմանափակել ապաստանի տրամադրումը «միայն արտակարգ իրավիճակներում», ինչը հակասում է «նոր իրողություններին»: «Մենք պետք է ավելի լայն նայենք մեր առջեւ ծառացած խնդիրների շրջանակին: Միջազգային պաշտպանության դիմումն ընդունելու եւ [փախստականներին] չվերադարձնելու սկզբունքը հարգելու այլընտրանքների բացակայությունը, անշուշտ, խոր քննարկում է պահանջում»,- փաստաթղթից մեջբերում։
Միայն անցած տարի ԵՄ երկրների իշխանությունները ստացել են ապաստանի ավելի քան մեկ միլիոն դիմում, իսկ միգրանտների թվի աճը հանգեցրել է «ազգայնական եւ արմատական պոպուլիստական կուսակցությունների դիրքերի ամրապնդման ողջ Եվրոպայում»։
Փաստաթուղթը պատրաստվել է Լեհաստանի կողմից եւ անցած հինգշաբթի ներկայացվել է ԵՄ ներքին գործերի նախարարների քննարկմանը։ Ակնկալվում է, որ գարնանը միության երկրները կարող են նոր առաջարկներ ներկայացնել՝ հանցագործություն կատարած կամ ապաստանի մերժում ստացած միգրանտների արտաքսման գործընթացն արագացնելու համար։ Դա կարող է դառնալ (ԵՄ միգրացիոն քաղաքականության) ամենամեծ փոփոխությունը մի քանի տասնամյակների ընթացքում»։