ԵՄ-ը կոչ է արել Թուրքիային համաձայնեցնել իր արտաքին քաղաքականությունը Բրյուսելի հետ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 19, 2022

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն Թուրքիային կոչ է արել համաձայնեցնել իր արտաքին քաղաքականությունը Բրյուսելի հետ։

Նա հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի Ռուսաստանին առաջարկել ԵՄ սահմանափակիչ միջոցների շրջանցման տարբերակներ։ «ԵՄ-ի փոխգործակցության մասին խոսելով Թուրքիայի՝ կարեւոր հարեւանի, Եվրամիության գործընկերոջ եւ ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի հետ՝ մենք ընդգծում ենք այն բանի կարեւորությունը, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը համաձայնեցվի ԵՄ-ի արտաքին քաղաքական որոշումների եւ քաղաքականության հետ, այդ թվում եւ պատժամիջոցների մասով։ Մենք կշարունակենք ուշադիր հետեւել իրավիճակին այս առումով»,- ասել է Ստանոն։

Մինչ այդ տեղեկացվել էր ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի՝ թուրքական բանկերի վրա ճնշումն ուժեղացնելու մտադրության մասին, այն մտավախությամբ, որ Ռուսաստանին կհաջողվի շրջանցել պատժամիջոցները դրանց օգնությամբ։ Դա հատկապես վերաբերում է այն բանկերին, որոնք միացել են «Միր» վճարային համակագին։ Թուրքիան, իր հերթին, հավաստիացրել է, որ չի խախտում քաղաքականությունը եւ պատժամիջոցները շրջանցելու ուղի չի հանդիսանում։

Կիսվել