Եվրամիությունը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ կոշտ բանակցությունների՝ առևտրային մաքսատուրքերի բարձրացման սպառնալիքից սեփական շահերը պաշտպանելու համար, այսօր ասել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ելույթ ունենալով Բրյուսելում դեսպանների առջև՝ ֆոն դեր Լեյենը շեշտել է, որ առաջնահերթություն է աշխատել այն ոլորտներում, որտեղ ԵՄ-ն և ԱՄՆ-ն փոխգործակցում են և ունեն համընկնող շահեր, ինչպիսիք են մատակարարման շղթաները և զարգացող տեխնոլոգիաները:
ԵՄ պաշտոնյաներն ասել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ շփումները մինչ այժմ սահմանափակ են եղել։ Ֆոն դեր Լեյենն ու Թրամփը չեն շփվել Թրամփի երդմնակալությունից հետո։
Եվրահանձնաժողովի նախագահի ելույթը տեղի է ունեցել Վարշավայում ԵՄ առևտրի նախարարների հանդիպման ժամանակ, չինական ապրանքների վրա Թրամփի կողմից 10% մաքսատուրք սահմանելու մասին որոշումը ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի ժամ անց։