ԵՄ-ն պատրաստ է շատ ավելին ներդնել մեր անվտանգության համար. Ռյուտե

Աննա Անտոնյան Փետրվար 18, 2025

Փարիզում կայացած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները ցույց տվեցին, որ պատրաստ են իրենց վրա վերցնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը, հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Պատրաստ և պատրաստակամ: Սա իմ եզրակացությունն է Փարիզում կայացած այսօրվա հանդիպումից։ Եվրոպան պատրաստ է և ցանկանում է քայլ անել։ Առաջատար լինել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման գործում։ Պատրաստ և պատրաստակամ է շատ ավելին ներդնել մեր անվտանգության համար: Մանրամասները պետք է որոշվեն, բայց պարտավորությունները պարզ են»,- գրել է նա X-ում:

Նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ այսօր Փարիզում արտահերթ նիստ էր գումարվել, որի քննարկման թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն էր։ Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Կիսվել