Էլ գող փիսո, էլ քաչալ շուն...

Աննա Անտոնյան Հունիս 07, 2021

Հունիսի 7֊ին պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը , իհարկե այն վաղուց արդեն իրականացվում էր , բայց չգիտես ինչո՞ւ մեր իրականության մեջ դա ունի ամեն անվանում ,բացի քարեզարշավից։

Ինչևէ ... 

Այսօր մեկնարկեց քարոշարշավն ու սկսվեց խոստումների ու մեղադրանքների մարաթոնը։ 

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի մեկնարկը սկսեց Փարաքարից, ու ըստ մամուլի իր հավաքին հին մեթոդներով են բերել մարդկանց ։ 

Բաբաջանյան֊Շիրինյան դաշինքը մեկնարկը տվեց Հանրապետության հրապարակից ,որտեղ բացի իրենցից էլ մարդ չկար։

Բարգավաճ Հայաստանը սկսեց ասուլիսի տեսքով ։

Լուսավոր Հայաստանը սկսեց իր քարոզարշավը Սյունիքից։

Հայաստան դաշինքը  իր քարոզարշավը սկսեց Ագարակից ։

Այսօր թերևս սկսվեց մարաթոնը իրար մեղադրելու,  Փաշինյանի կողմից մեղքը բոլորի վրա բարդվում է ,իսկ ինքը ամենաանմեղն է, իր հետ ծրագրի փոխարեն համայնքներ է տանում Քոչարյանի նկարներն ու բամբասանքի մի ամբողջական շղթա։

Փաշինյանը լավ հիշում է Կեսարի խոսքերը `" Ժողովրդին իշխելու համար ,տեսարան է պետք և հաց" ։ Ու քանի որ այս ազգը սովորել է սոված ապրելուն մեր դեպքում մնում է միայն տեսարանը, իսկ տեսարանի մեծագույն վարպետը Նիկոլ Փաշինյանն է։

Մյուս խմբակցությունները թերևս ծաղրում են , արանքում փորձում են ի պատասխան հեգնել Նիկոլ Փաշինյանին , բայց ընդհանուր պայքարը հիշեցնում է Թումանյանի "Շունն ու կատուն " ։

Էլ գող փիսո , էլ քաչալ շուն... 

Այստեղ սակայն գործը չի հասնում դիվանբաշուն , քանզի դիվանբաշին անպայման կողմերից մեկի մարդն է ։ 

Արմինե Մելքոնյան 

Կիսվել