Էկոնոմիկայի փոխնախարարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են «Մասդար» նախագծում ՀՀ կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը
Աննա Անտոնյան
Նոյեմբեր 05, 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայի և «Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մասդար»-ի նախագծում Հայաստանի կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները։
«Մասդար» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացում։
Կիսվել