Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում գործարարների հետ

Աննա Անտոնյան Հունվար 24, 2022

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում գործարարների հետ՝ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագրի, տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու և ավելի մրցունակ դարձնելու ուղիները քննարկելու նպատակով։ 


Ծրագրի նպատակն է մշակել առաջարկություններ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար՝ հաշվի առնելով առկա խնդիրները և տվյալ ապրանքային կատեգորիայի համար GSP+ ռեժիմի դադարեցման հանգամանքը։


Առաջիկայում կիրականացվեն առանձին այցեր տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ՝ յուրաքանչյուրի ներուժին տեղում ծանոթանալու եւ  խնդիրները քննարկելու նպատակով։ 


Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ:

Կիսվել