Եգիպտոսը ԲՐԻՔՍ խմբին անդամակցելու հայտ է ներկայացրել

Աննա Անտոնյան Հունիս 14, 2023

Եգիպտոսը ԲՐԻՔՍ խմբին անդամակցելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնել է Կահիրեում Ռուսաստանի դեսպան Գեորգի Բորիսենկոն։

Դեսպանը դա կապել է ԲՐԻՔՍ-ի նպատակներից մեկի հետ, որն է՝ առեւտրի իրականացումն այլընտրանքային արժույթներով՝ լինի դա ազգային, թե ինչ-որ համատեղ արժույթի ստեղծում:

«Եգիպտոսին դա շատ է հետաքրքրում»,-ՏԱՍՍ-ի հետ զրույցում հավաստիացրել է նա:

Կազմակերպությունը ներառում է Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, ՀԱՀ-ը եւ Չինաստանը:

Կիսվել