Էդգար Ղազարյանը ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի առաջ. Մենուա Սողոմոնյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 18, 2022

Իր տան շքամուտքի առաջ ծեծի է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը։

«Իրեն անծանոթ երկու մարդ հարձակվել են Էդգարի վրա եւ ծեծել։ Ես դեռ չեմ տեսել իրեն, բայց հույս ունեմ, որ վնասվածքները ծանր չեն, որովհետեւ շտապօգնության մեքենայից Էդգարը կարողացել է կապվել կնոջ հետ»,- նշեց Սողոմոնյանը։

Էդգար Ղազարյանը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ։

ՀՀ ոստիկանությունից այս առնչությամբ հայտնեցին. «Ժամը 11,45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Եղբայրության փողոցից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ղ․-ն։ Մեկնել է օպերատիվ խումբ։ Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել է նախաքննական մարմին»:

Կիսվել