Հայաստանը խորը մտահոգություն է հայտնել Կատարի մայրաքաղաքում բնակելի տարածքի վրա իսրայելական հարվածի կապակցությամբ։
ՀՀ ԱԳՆ-ն X-ի էջում կողմերին կոչ է արել զսպվածություն հանդես բերել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի հետագա սրում թույլ չտալու համար։
Իսրայելը նախօրեին հարվածել էր Կատարի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների վրա, սակայն ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ շարժման ղեկավարությունը չի տուժել։
Զոհվել է վեց մարդ՝ այդ թվում Կատարի անվտանգության ուժերի մեկ աշխատակից։
Սպիտակ տունը հայտարարել էր, որ Իսրայելից իմացել է հարձակման մասին եւ տեղեկացրել Կատարին։
Կատարի վարչապետը, դատապարտելով հարվածը, հայտնել է, որ դրա մասին ԱՄՆ-ը տեղեկացրել է հարձակումից 10 րոպե հետո։