«Դիարբեքիրսփոր»–ն իր նոր տարբերանշանը ցանկանում է ընտրել Հայաստանի զինանշանը. Թուրքիայում մեծ սկանդալ է

Աննա Անտոնյան Հուլիս 10, 2023

Թուրքիայում մեծ արձագանք է գտել Դիրաբեքիրի «Դիարբեքիրսփոր» ակումբի անվան եւ տարբերանշանի փոփոխությունը։

Թուրքական Aydinlik–ի փոխանցմամբ՝ «Դիարբեքիրսփորը» դիմել է համապատասխան մարմիններին՝ ունի եւ տարբերանշանի փոփոխության համար։

Կայքը ներկայացրել է դիմումի օրինակը, որտեղ առկա է եղել նոր տարբերանշանը եւ նոր անունը։ Աչքի է ընկել այն հանգամանքը, որ նոր տարբերանշանը գրեթե նույնն է ինչ Հայաստանի զինանշանը։

Այս փաստը Թուրքիայում մեծ սկանդալ է առաջացրել։

«Դիարբեքիրսփորի» պատասխանատուները դեռ չեն հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։

Կիսվել