Դեսպան Խաչատրյանն ու Ժան-Միշել Ժակը քննարկել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության խորացման հեռանկարները

Աննա Անտոնյան Մարտ 27, 2025

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Ազգային պաշտպանության և Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան-Միշել Ժակին։

Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումներն` ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը։ 

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական և պաշտպանական ուղղություններով համագործակցության հետագա խորացման հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ», - նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։


Կիսվել