Դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Աննա Անտոնյան Մայիս 23, 2025

Մայիսի 22-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետական քարտուղար Տրիստան Ազբեի հետ, որը նաև հունգարական կողմից Հայաստան-Հունգարիա տնտեսական հարաբերությունների պատասխանատու համանախագահն է, հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք քաղաքական և տնտեսական հարցեր:

Կիսվել