Դե-յուրե Ղարաբաղում խոսքն իր տարածքում Ադրբեջանի գործողությունների մասին է. Պեսկով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 20, 2023

Դե-յուրե Ղարաբաղում խոսքն իր տարածքում Ադրբեջանի գործողությունների մասին է։ Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, որը Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղին պաշտպանելու պարտավորությունները չկատարելու մեջ, նա նշել է.

«Մենք չենք ընդունում նման մեղադրանքները մեր հասցեին, հատկապես այն բանից հետո, երբ հայկական կողմը պաշտոնական որոշում է ընդունել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։ Դե յուրե, խոսքը հիմա Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին է իր տարածքում։ Ուստի մեր հասցեին նման մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Դրանք որեւէ բանի վրա հիմնված չեն »,- ասել է Պեսկովը։

Կիսվել