Դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով. Արթուր Ղազինյան

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 01, 2022

ՀՀ գլխավոր դատախազն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել մահապատիժ. Շատ հետաքրքիր է ստացվում: 2020թ. դեկտեմբերից նրա ձեռքի տակ կան նիկոլ փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստեր, որոնց միայն մեկ քարորդը բավարար է քրեական հետապնդում հարուցելու և կասկածյալներին ձերբակալելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը:

Նա նաեւ հավելել է. «Արդեն երկու տարի շարունակվող պետական ամենաբարձր մակարդակի դավաճանությունը «չնկատող» դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով՝ հասկացնելով, որ հաջորդ դավաճանական քայլն արդեն չի ներվելու:

Իսկ որն է՞ այդ քայլը, կամ միգուցե քայլերը, որոնց կատարման դեպքում ՀՀ գլխավոր դատախազն անուղղակիորեն սպառնում է նիկոլ փաշինյանին:

Դրանք երկուսն են. Սյունիքով միջանցքի տրամադրելու որոշումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Սրանցից յուրաքանչյուրը հավասարազոր է մահվան՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակներում:

Կհասկանա՞ նիկոլը այս ակնարկը, կարծում եմ այո»։

Կիսվել