Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ռազմագերիների և պատանդների անվտանգությունը

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 08, 2021

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում ընդունեց, որով պահանջում է Ադրբեջանից դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը։


Այս որոշմամբ դատարանն ընդունեց, որ Ադրբեջանը վարում է հայատյաց քաղաքականություն ռասայական խտրականության բոլոր դրսևորումներով։


Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ռազմագերիների և պատանդների անվտանգությունը, դադարեցնել ատելության քաղաքականությունը պետական մակարդակով, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը:


Այսպիսով, Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի համապարտադիր նորմերը և կոնվենցիոն պարտավորությունները։


Հիշեցնենք, որ դատարան դիմելուց հետո Ադրբեջանը ստիպված փակեց ռազմավարի հայտնի պուրակը:

Կիսվել