Հունվարի 1-ից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրությունը հանրային օբյեկտներում և վաճառքի կետերում

Աննա Անտոնյան Հունվար 05, 2022

Հունվարի 1-ից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրությունը հանրային օբյեկտներում և վաճառքի կետերում։


Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսվարողներ


Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել «Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն 


⛔Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում:


Օրենքի պահանջները չկատարելը  առաջացնում է.

➢ տուգանքի նշանակում՝ 200 - 250 000 դրամի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում առաջացնում է

➢ տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:


ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին խստորեն պահպանել օրենքի պահանջները:

Կիսվել