Չինաստանը Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր է սահմանել

Աննա Անտոնյան Փետրվար 04, 2025

Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների դեմ սահմանված մաքսատուրքերին ի պատասխան, Պեկինը ևս նոր՝ ավելի բարձր մաքսատուրքեր է սահմանել Միացյալ Նահանգներից ներկրվող մի շարք ապրանքատեսակների համար։ 

Գերատեսչության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներից ներկրվող ածխի և գազի վրա 15, իսկ նավթի, գյուղատնտեսական տեխնիկայի և ավտոմեքենաների վրա՝ 10 տոկոս մաքսատուրք կգործի։

Կիսվել