Չինաստանը զորավարժությունների պատճառով փակել է Թայվանի շուրջ երկինքը

Աննա Անտոնյան Օգոստոս 03, 2022

Չինաստանի իշխանությունը պաշտոնական նախազգուշացում է տարածել ավիափոխադրողներին այն մասին, որ Թայվանի շուրջ վեց շրջաններում երկինքը կփակվի  զորավարժությունների անցկացման ժամանակ՝ օգոստոսի 4-7-ը, հաղորդում Է Axios-ը։ 

Ավիահաղորդակցության սահմանափակման մասին նախազգուշացումը վերաբերում է կղզու շուրջ վեց ծովային շրջաններին, որոնք հայտարարվել են վտանգավոր գոտիներ։    

Օգոստոսի 2-ին Վաշինգտոնում ՉԺՀ-ի դեսպան Ցին Գանը մեծ հետեւանքներ է խոստացել ամերիկյան կողմի համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի:  

Կիսվել