Չինաստանը հրապարակել է իր դիրքորոշումը ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ

Աննա Անտոնյան Փետրվար 24, 2023

Չինաստանը հրապարակել է իր դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալփաստաթուղթը տեղադրված է երկրի ԱԳՆ կայքում։

Այն ունի 12 կետ.

հարգանք բոլոր երկրների ինքնիշխանությունըմիջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պահպանում.

հրաժարում սառը պատերազմի մտածելակերպից և սկզբունքի պահպանումոր «մի երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի մյուսների հաշվին».

ռազմական գործողությունների դադարեցումէսկալացիայից խուսափում և աջակցություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջեւ երկխոսությանը.

խաղաղ բանակցությունների վերսկսում որպես հակամարտության «միակ կենսունակ լուծում», Չինաստանը պատրաստ է «կառուցողական դեր խաղալ այս հարցում».

հումանիտար ճգնաժամի լուծումխաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքների ստեղծումհումանիտար օգնության ավելացումաջակցություն ՄԱԿ-ին՝ որպես այս ոլորտում գործունեության համակարգող.

քաղաքացիական անձանց և ռազմագերիների պաշտպանություններառյալ փոխանակման համար «բարենպաստ պայմանների» ստեղծում.

ատոմակայանների անվտանգության ապահովում.

միջուկայինքիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքի դեմ պայքար.

հացահատիկի արտահանման խթանում Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շրջանակներում.

միակողմանի պատժամիջոցների դադարեցումորոնք չեն լուծում ընթացիկ խնդիրներըբայց ստեղծում են նորերը.

աջակցեություն արտադրական շղթաների և մատակարարման շղթաների կայունությանըհրաժարվելով օգտագործել համաշխարհային տնտեսությունը քաղաքական նպատակներով.

հետկոնֆլիկտային վերակառուցան խթանում, «Չինաստանը պատրաստ է աջակցել և կառուցողական դեր խաղալ այս գործում»:

Կիսվել