Աղմուկ աղաղակ են կապել, թե Գյումրու 8-րդ ռուսական թաղամասի ռուսական դպրոցի աշակերտները ակցիա են արել ի պաշտպանություն Ռուսաստանի: Լավ ասենք մի խումբ հասարակական գործիչներ էլ ուկրանիական պլակատներով այսօր Ուկրաինայի դեսպանի մոտ էին ակցիա անում, հիմա այս երեխաներին անվանարկելու իմաստը որն է: Փաստորեն, ըստ որոշ շահագրգիռ շրջանակնների, որոնցից ոմանք պատկառելի դրամաշնորհներ են ստանում արևմտյան ֆոնդերից, ուկրաինական կողմին պաշտպանելն սուրբ գործ է, իսկ այ Ռուսաստանին պաշտպանել չի կարելի, անգամ գործին չեզոք նայել չի կարելի` անպայման պետք է ռուսներին հայհոյեն: Մի հատ էլ ռեգիոնալ ենթատեքստ են տալիս, թե բա գյումրեցիները էս, գյումրեցիները էն... լավ են արել` դպրոցով պաշտպանել են` մարդ կա տերտերին է սիրում, մարդ էլ կա` տերտերի կնգան:
Հերի՞ք չեղավ ամեն անկապ թեմայով ազգին ու հասարակությանը պառակտեք, սարքեք իրար հայհոյող, իրար հոշոտող հասարակություն:
Հա, ի դեպ, այդ դպրոցն էլ պատկանում է Ռուսաստանին:
Գրում է քաղաքագետ Դերենիկ Մալխասյանն իր ֆեյսբուքյան էջում