Չավուշօղլուն Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունները

Աննա Անտոնյան Նոյեմբեր 01, 2022

Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։

Իրանական կողմի հաղորդմամբ՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։

«Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը, ընդգծել, որ երկու երկրները Թուրքիայի բարեկամներն են, եւ Իրանի ու Ադրբեջանի բարեկամությունը գոհացնում է նրանց»,-ասվում է հաղորդագրության մեջ։    

Կիսվել