Չարլզ III-ը հանդիպել է Զելենսկու հետ

Աննա Անտոնյան Մարտ 03, 2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը հանդիպել է թագավոր Չարլզ III-ի հետ՝ Օվալաձև աշխատասենյակում Թրամփի հետ «բուռն» հանդիպումից երկու օր անց:

Հանդիպումը, որը տեղի է ունեցել Սանդրինգհեմ հաուսում, տեղի է ունեցել Եվրոպական գագաթնաժողովից առաջ, որը Մեծ Բրիտանիան հյուրընկալել էր՝ փորձելով աջակցել Ուկրաինայի նախագահին։

Թագավորական ընտանիքի էջը սոցիալական մեդիայի X հարթակում հրապարակել է թագավորի լուսանկարը Զելենսկու հետ՝ միմյանց ձեռք սեղմելով։

«Այսօր երեկոյան Նորին մեծություն թագավորն ընդունեց Ուկրաինայի նախագահին Սանդրինգհեմ հաուսում», - ասվում է գրառման մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը շաբաթ օրը հանդիպել է Զելենսկու հետ։ Սթարմերը խոստացել է անսասան աջակցություն Ուկրաինային՝ շեշտելով, որ Մեծ Բրիտանիան կկանգնի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան դա պահանջվի:

Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հարաբերությունների ապագայի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, այն բանից հետո, երբ Օվալաձև աշխատասենյակում Թրամփին և փոխնախագահ Վենսի հետ Զելենսկու հանդիպման ժամանակ վիճաբանություն ծավալվեց, որին ամերիկացի առաջնորդները պատասխանեցին Զելենսկիին մեղադրելով երախտամոռության մեջ:


Կիսվել