Չարենցավանցիները նստացույց են արել․ Վահե Ղազարյանը կհանդիպի նրանց հետ

Աննա Անտոնյան Օգոստոս 07, 2024

Չարենցավանցիները, որոնք երեկ նստացույց են արել՝ իրենց բողոքն արտահայտելով Չարենցավանում Անձնագրային բաժինը փակելու որոշման դեմ, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելուց հետո բնակիչներին է մոտեցել Չարենցավանի ոստիկանապետն ու հայտնել, որ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն առաջիկայում կհանդիպի իրենց հետ։ Այս մասին  փոխանցեց ակցիայի մասնակիցներից Գևորգ Հակոբյանը։

«Երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցավ՝ հարսանիքին մասնակցելու համար, մեզ է մոտեցել Կոտայքի ոստիկանապետն ու ասել՝ Վահե Ղազարյանն առաջիկայում հանդիպելու է ձեզ հետ և քննարկելու է իրավիճակը»,- ասաց բնակիչը։

Կիսվել