Ճապոնիայի իշխանությունները որոշել են 45 մլն դոլար հատկացնել աշխարհում պարենային իրավիճակը կայունացնելու համար

Աննա Անտոնյան Մարտ 03, 2023

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ երկրի կառավարությունը որոշում է ընդունել 45 մլն դոլարի դրամաշնորհ հատկացնել միջազգային ասպարեզում պարենային իրավիճակի կայունացման համար։ Նա այս մասին ասել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում, նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Մացունոյի խոսքով՝ կառավարության կողմից հատկացվող միջոցները կուղղվեն Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի կարիքավոր բնակիչներին, ինչպես նաեւ Ուկրաինայի բնակչությանը։ Բացի այդ, եւս 5 մլն դոլար կտրամադրվի Ճապոնիայի հասարակական կազմակերպություններին։

Կիսվել