Ճապոնիան եւ ԱՄՆ-ն համատեղ խոշոր զորավարժություններ են սկսել

Աննա Անտոնյան Նոյեմբեր 10, 2022

Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը եւ ԱՄՆ-ի զինվորականները հինգշաբթի սկսել են Keen Sword խոշոր համատեղ զորավարժությունները՝ ճապոնական արշիպելագի հեռավոր կղզիները պաշտպանելու  հարցով գործողություններ մշակելու համար:

«Մենք ոչ միայն կբարձրացնենք ցանկացած ոլորտում գործողությունների մեր համատեղ հնարավորությունները, այլեւ կամրապնդենք մեր գործընկերությունն ու բարեկամությունը»,-ասվում է  Ճապոնիայում ամերիկյան հրամանատարության կողմից զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ հրապարակված գրառման մեջ։ 

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ ճապոնական կողմից զորավարժություններին կմասնակցեն ինքնապաշտպանության ցամաքային, ծովային եւ օդային ուժերի շուրջ 26 հազար ծառայողներ: Ամերիկյան կողմից կմասնակցեն մոտ 10 հազար զինվորականներ, այդ թվում՝ տիեզերական ստորաբաժանումից ։

Կիսվել