ՉԺՀ ՊՆ-ն պատասխանել է Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական դաշինքի մասին ԱՄՆ հայտարարություններին

Աննա Անտոնյան Մայիս 16, 2023

Նրանք, ովքեր ռուս-չինական հարաբերությունների մասին դատում են սառը պատերազմի մտածողությանը հետեւելով, չեն կարող ճիշտ դատողություններ անել։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Թան Քեֆեյը՝ մեկնաբանելով ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլիի հայտարարությունը Ռուսաստանի եւ Չինաստանի «ռազմական դաշինքի» մասին:

«Ուրիշներին իրենց արշինով չափողների ուղերձն ու փաստարկները բխում են սառը պատերազմի ժամանակների սահմանափակ ու հնացած մտածողությունից։ Նրանք սխալ են գնահատում ռուս-չինական հարաբերությունները եւ չեն կարող ճիշտ դատել»,-ասել է Քեֆեյը։

Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների ռազմավարական ղեկավարությամբ երկրները ճանապարհ են հարթել խոշոր տերությունների փոխվստահության եւ բարիդրացիության համար, ստեղծել են միջազգային հարաբերությունների նոր տիպի մոդել:

«Նոր դարաշրջանում Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ համապարփակ համագործակցության եւ գործընկերության հարաբերությունների զարգացումը, երկու երկրների զինվորականների միջեւ փոխանակումների եւ համագործակցության խորացումը ոչ միայն համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին, այլեւ նպաստում է միջազգային արդարության պաշտպանությանը, ինչպես նաեւ համաշխարհային եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանմանը»,-նշել է նա։

Ավելի վաղ Միլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմավարական ռազմական դաշինքին խանգարելու համար: Միլին խոստովանել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի եւ Պեկինի մերձեցման ապացույցներ է տեսնում եւ մտադիր է թույլ չտալ ԱՄՆ-ի դեմ աշխարհառազմավարական, քաղաքական եւ ռազմական միություն։

Կիսվել