Ցավոք, Եկեղեցի-իշխանություն համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ. Ամենայն հայոց կաթողիկոս

Աննա Անտոնյան Ապրիլ 20, 2023

Ցավով պիտի արձանագրեմ, որ Եկեղեցի-իշխանություն համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Եկեղեցին պատրաստ է, Եկեղեցին միշտ էլ իր առաքելության մեջ հիմնական կարեւորություն է ընծայել հայրենի իշխանության զորակցությունը, աջակցությունը եւ համատեղ համագործակցությունը: Այդ ճանապարհով մենք ավելի մեծ հաջողություններ արձանագրել եւ ավելի դյուրավ հարցերը կկարողանանք  ազգային մեր կյանքում կարգավորել: Դժբախտաբար, այդ համագործակցությունն իր ցանկալի բարձրության վրա չէ»,-ասաց նա:

Կիսվել