2021թ.-ի հունվար-նոյեմբերին ԵԱՏՄ երկրներում արտաքին առևտրի ծավալն աճել է 34.3%-ով.

Աննա Անտոնյան Հունվար 17, 2022

2021թ.-ի հունվար-նոյեմբերին ԵԱՏՄ երկրներում արտաքին առևտրի ծավալն աճել է 34.3%-ով.

2021թ.-ի հունվար-նոյեմբերին ԵԱՏՄ երկրներից դեպի երրորդ երկրներ արտաքին առևտրի ծավալը կազմել է 752 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 34.3%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արտահանման ծավալներն աճել են 42.5%-ով,իսկ ներմուծման ծավալները՝ 22.8%-ով։

 2021թ.-ի հունվար-նոյեմբերին 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ԵԱՏՄ երկրներում փոխադարձ առևտրի ծավալն աճել է 32.4%-ով, իսկ 2019թ.-ի համեմատ՝ 17.8%-ով: Փոխադարձ առևտրում արտահանման ծավալների աճ է գրանցվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։ Ամենամեծ աճն արձանագրվել է Ղազախստանում (35.3%) և Ռուսաստանում (35.2%): 

 Նախորդ տարվա հունվար-նոյեմբերին 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ երրորդ երկրներ արտահանման ծավալներն աճել են 16.3%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 13.8%-ով:

Կիսվել