Ծառուկյանին ձերբակալել են, իսկ նրա առյուծներին տեղափոխել կենդանաբանական այգի

Աննա Անտոնյան Հուլիս 06, 2026

12 ժամ է՝ փակ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն տանող ճանապարհը։ Դարպասների մոտ հերթապահում են ինքնաձիգով զինված ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ։


Ի՞նչ է տեղի ունեցել այդ ընթացքում։ Խուզարկություններ՝ ավելի քան 70 հասցեներում, ՔԿ-ում քննվող 10-ից ավելի քրեական վարույթի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը դեռևս որևէ կարգավիճակ չունի, սահմանափակված է նրա ընտանիքի տեղաշարժը ՀԱՕԿ-ի շենքը կապարակնքվել է. Ծառուկյանի խոսնակը սա «միջազգային խայտառակություն» է որակում Կապարակնքվել են նաև «Արարատցեմենտ» գործարանը, Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատը, «Մուլտի Սթոուն» ընկերությունը Հունիսի վերջին Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար

Ժամ առաջ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են, իսկ նրա առանձնատանը պահվող առյուծներինին քնեցրած վիճակում տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։

Կիսվել