Ցանկացած դիտորդական առաքելություն Ղարաբաղում կարող է այնտեղ լինել միայն Բաքվի համաձայնությամբ. Կրեմլ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 26, 2023

Ցանկացած դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում այնտեղ կարող է լինել միայն Բավքի համաձայնությամբ, ինչ վերաբերում է ԱՄՆ նախաձեռնությանը, ապա որոշակիություն այդ հարցում առայժմ չի նկատվում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ, այստեղ առայժմ որեւէ որոշակիություն չի նկատվում։ Հետո, ցանկացած  առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ։ Պետք է հասկանալ սա առաջին հերթին։ Իսկ մենք մեր հերթին շարունակում ենք մեր շփումները թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի, ինչպես նաեւ Ղարաբաղի էթնիկ հայերի հետ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե կան արդյոք շփումներ ամերիկյան կողմի հետ այս թեմայի վերաբերյալ։

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է միջազգային առաքելության ստեղծման ուղղությամբ, որը կհետեւեր Ադրբեջանի պարտավորությունների կատարմանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների են անվտանգության ապահովման մասով։ Նա ավելացրել է, որ այդ նախաձեռնությունն ակտիվորեն քննարկվում է, եւ ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների հետ այդ ուղղությամբ։

Կիսվել