Բուրկինա Ֆասոյի իշխանությունները համընդհանուր զորահավաքի մասին են հայտարարել․ France-Presse

Աննա Անտոնյան Ապրիլ 14, 2023

Բուրկինա Ֆասոյի իշխանությունները համընդհանուր զորահավաք են հայտարարել ջիհադիստների դեմ պայքարելու համար, հայտնում է Agence France-Presse-ը։

«Բուրկինա Ֆասոյի իշխանությունները հինգշաբթի հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ պետությանը բոլոր անհրաժեշտ միջոցները տրամադրելու համար ՝ ջիհադիստների մի շարք հարձակումների դեմ պայքարելու նպատակով», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Ինչպես նշում է գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության հայտարարությունը, նման որոշման նպատակը ահաբեկիչների դեմ կիրառվող «բոլոր գործողությունների համար իրավական հիմքի ստեղծումն է»։

Բուրկինա Ֆասոն, որը գտնվում է Աֆրիկայի Սահել շրջանում, փորձում է զսպել արմատական ​​ջիհադիստների հարձակումը, որը շարունակվում է 2015 թվականից:

Կիսվել