Բրովարիում ավիավթարի հետեւանքով զոհվել է Ուկրաինայի ՆԳՆ-ի ղեկավարությունը

Աննա Անտոնյան Հունվար 18, 2023

Բրովարիում ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել է ներքին գործերի նախարարության ղեկավարությունը, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։

«Այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան, Բրովարիում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղղաթիռ է վթարվել։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է ՆԳՆ-ի ղեկավարությունը՝ նախարար Դենիս Մոնաստիրսկին, նախարարի առաջին տեղակալ եւ պետական քարտուղար Յուրի Լուբկովիչը»,- տեղեկացրել է ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն։

Ըստ Կլիմենկոյի՝ այժմ հայտնի է 16 զոհի մասին, նրանցից 2-ը՝ երեխա։ Նա նշել է, որ զոհվածներից 9 հոգի գտնվել է ուղղաթիռում։

«22 տուժած հիվանդանոց է տեղափոխվել, որոնցից 10-ը՝ երեխա։ Պատահարի վայրում աշխատում են բոլոր մասնագիտացված ծառայությունները։ Շարունակվում է պատահարի վայրի զննությունը»,- ավելացրել է ոստիկանության ղեկավարը։

Կիսվել