Քաղաքականությունը կուլ տվեց ևս մեկ որակյալ կադրի

Աննա Անտոնյան Մայիս 05, 2021

Սևանի Բժշկական կենտրոնի շուրջ աղմուկը չի դադարում:

Մայիսի 4֊ին իր կլինիկայում բնականոն աշխատանքային ժամին Հայկարամ Պետրոսյանին առանց խոսելու կամ հարցադրման հնարավորության ոստիկանությունը ներխուժում է տարածք և քաշքշուկի ենթարկելով տարել Ոստիկանության Սևանի բաժին ։ 
Հայկարամ Պետրոսյանից հետ դեպքի վերաբերյալ փորձեցինք ճշտում ստանալ ։ 
֊ Ժամերով պահեցին ինչ֊որ փակ սենյակում և երբ փորձում էի փաստաբանից օգտվելու իմ իրավունքի մասին խոսել ,ծաղրում էին ,թե տես այստեղից սաղ ես դուրս գալու ,նոր փաստաբան կանչի ։ 
Հետագա հայտարարություններից Հայկարամը հրաժարվեց։
Հայտնի Է բոլորին որ Հայկարամ Պետրոսյանը ունի ընդդիմադիր հայացքներ։
Թվում է փոքր քաղաքներում քաղաքական հարցերն ավելի հեշտ լուծելի են ,այնինչ հենց այստեղ է ,որ լռեցվում են բոլոր ազնիվ ճիչերը և լռեցնում են կառավարության անմիջական հովանու ներքո։

Կիսվել