Բորելը հայտարարել է ականազերծման համար Ուկրաինային 25 մլն եվրո հատկացնելու մասին
Աննա Անտոնյան
Փետրվար 03, 2023
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է ականազերծման համար Ուկրաինային 25 մլն եվրո հատկացնելու մասին։
«Մենք մինչեւ 25 մլն եվրո կտրամադրենք այդ տարածքներում ականազերծման ջանքերին աջակցելու համար, որտեղ պահպանվում է սպառնալիքը»,-ասել է նա։
Հայտարարությունը նվիրված է Կիեւում ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովին, որին մասնակցում է Բորելը:
Կիսվել